Աստղագուշակ դեկտեմբերի 1-ի համար
Խոյ. Արժե, որ այսօր մեն-մենակ մնաք ինքներդ ձեր հետ, որպեսզի կարողանաք հասկանալ ձեր զացմունքները, և միայն դրամից հետո հնարավոր կլինի կարգավորել դրանք: Անհաջող կլինի օրը բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, շոու-բիզնեսով, հասարակական գործունեությամբ:
Ցուլ. Բարենպաստ օր է նոր աշխատանք ունենալու, գործնական շրջապատը փոխելու համար: Հաճելի ու բեղմնավոր կլինեն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումները: Սակայն դուք հակված եք չարաշահել ձեր հմայքը, ինչը կարող է տհաճությունների պատճառ դառնալ: Նախազգացման հուշումները միշտ չէ, որ ճիշտ են, ավելի լավ է առաջնորդվել տրամաբանությամբ և սթափ մտքով:
Երկվորյակներ. Այսօր դուք չափազանց լավ տպավորություն կթողնենք նոր ծանոթների վրա: Նախազգացումն ուժեղ է, սակայն դուք միշտ չէ, որ լսում եք նրա հուշումները, ինչի համար հետագայում կփոշմանեք: Մի գերագնահատեք ձեր ֆինանսական հնարավորությունները` մեծ է ռիսկն այն բանի, որ դուք կծախսեք շատ ավելին, քան դուք դա ձեզ կարող եք թույլ տալ:
Խեցգետին. Այսօր կարելի է կարևոր որոշումներ կայացնել, կառուցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ` անձնական բնույթի պլաններ: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կնշանավորվի անսպասելի ու շատ հաճելի առաջարկով, որը կարելի ընդունել առանց երկմտելու: Ձեր անձնական հմայքը անխափան գործիք է դառնում, այն կարելի է օգտագործել ամենատարբեր նպատակներով:
Առյուծ. Կարևորը օրվա անհաջողությունների վրա չկենտրոնանալն է` ձեր ոչ մի թույլ տված սխալ ճակատագրական չի լինի: Հաջողվում է հարթել անձնական խնդիրները, նշանի որոշ ներկայացուցիչներ կորոշեն շրջադարձորեն փոխել կյանքը և անգամ` առաջին վճռական քայլերն անել նոր ուղղությամբ: Դուք ստիպված կլինեք ոչ պարզ որոշումներ կայացնել, զբաղվել բարդ հարցերով, լուծել ուրիշների խնդիրները:
Կույս. Ձեզ կհաջողվի վերականգնել ինչ-որ խզված հարաբերություններ, վերադարձնել մարդու, ով ձեզ լքել է սեփական մոլորության պատճառով: Թույլ մի տվեք մանր կենցաղային թյուրիմածություններին փչացնել ձեր տրամադրությունը: Պատասխանատվության բեռն ընկած է ձեր ուսերին, և չկա մեկը, ում հետ դուք կարողանաք կիսել այն:
Կշեռք. Գործարքներ կնքելն այսօր ցանկալի չէ` ձեր ակնկալած փողերը, հակառակ գործընկերների խոստումներին, դուք չեք ստանա: Մտերիմները կփորձեն ձեզ խելքի բերել, ետ պահել չմտածված քայլերից, սակայն այդ ամենը կբերի միայն վեճերի ու տարաձայնությունների: Դուք վճռական եք, անհամբեր և հաճախ եք խոսում ու գործում առանց մտածելու:
Կարիճ. Ձեզ կարող է թվալ, թե դուք լուծել եք բոլոր խնդիրները, գտել հարցերի պատասխանները, այնինչ իրականում այդպես չէ` առանց այն էլ բարդ իրավիճակն էլ’ ավելի է խճճվել: Հարմար օր է զեկույցներ ունենալու, կոնֆերանսներ ու սեմինարներ կազմակերպելու համար: Նշանի ներկայացուցիչների կողմից ղեկավարվող գովազդային կամպանիաները չափից ավելի արդյունավետ կլինեն:
Աղեղնավոր. Դուք հեշտությամբ եք սիրահարվում, ակնթարթորեն կորցնում գլուխը: Դա կարող էր և այդքան խնդրահարույց չլինել, եթե այսօր դուք հակված չլինեիք համակրանքով լցվելու դրա համար բոլորովին անհամապատասխան մարդկանց հանդեպ: Ընտանեկան հարաբերություններում միշտ չէ, որ ներդաշնակություն է տիրում: Գործուղումները ձեր առջև նոր պրոֆեսիոնալ հեռանկարներ են բացում:
Այծեղջյուր. Աստղերը խորհուրդ են տալիս սահմանափակել շփումները, հետաձգել հանդիպումները, ծանոթությունները հաստատեք մեծ զգուշությամբ, մի շտապեք վստահել նրանց, ում առաջին անգամ եք տեսնում: Գործնական հարաբերությունները փչանում են, բայց և անձնականներն էլ ավելի լարված են դառնում: Փորձեք օբյեկտիվ գնահատել տեղի ունեցողը և հաստատ կզարմանաք այն եզրահանգումներից, որոնց կգաք:
Ջրհոս. Անձնական հարաբերությունների ոլորտում շատ ուժեղ է դրական միտումների ազդեցությունը` կարող է իրականությու դառնալ նշանի ներկայացուցիչների վաղեմի երազանքը: Մի վախեցեք խոստովանել ձեր զգացմունքները` դուք ծիծաղելի չեք լինի: Եթե դուք ստիպված եք ինքնուրույն գործել, ապա զբաղվեք առավել հեշտ գործով:
Ձկներ. Համառությունը ձեզ թույլ է տալիս հաջողություն ունենալ գործնական բանակցություններում, սակայն պատրաստ եղեք ան բանին, որ այսօր ձեռք բերված բազմաթիվ համաձայնություններ հետագայում կվերանայվեն: Միայն ամենամտերիմ մարդիկ են ձեզ լավ հասկանում, նրբորեն զգում ձեր տրամադրության ցանկացած փոփոխություն:
