Հայտնի են դարձել նոր մանրամասներ՝ լոնդոնյան ահաբեկչության հետ կապված
Լոնդոնյան ահաբեկիչ Ուսման Խանը, ով Լոնդոնյան կամրջի վրա դանակահարել էր անցորդներին, նախատեսած է եղել իրականացնել մի շարք ահաբեկչություններ։ Daily Mail-ի փոխանցման համաձայն, նա իր խմբակի հետ ներշնչվել է «Ալ Քաիդայով» եւ մտադրություն է ունեցել պայթեցնել Լոնդոնի բորսան, Լոնդոնում գտնվող ԱՄՆ դեսպանատունն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի տունը։ Նախատեսված է եղել նաեւ սպանել երկու հրեա ռաբբիների։ Ոստիկանները Խանի խմբակի հետքի վրա դուրս են եկել նրա լիկվիդացումից հետո։ Հայտնի է, որ ահաբեկիչը նաեւ կողմնակից է եղել իսլամական ջիհադին։
