ԱՄՆ-ն սպառնում է Ռուսաստանին առևտրային մաքսատուրքերով և պատժամիջոցներով
ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ կսահմանի առևտրային մաքսատուրքեր և երկրորդային պատժամիջոցներ, եթե Մոսկվան 50 օրվա ընթացքում չհամաձայնվի հրադադարի կամ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Եթե Ռուսաստանը հրաժարվի օրինականորեն համաձայնվել հրադադարին, այն կբախվի շատ բարձր մաքսատուրքերի, ինչպես նաև երկրորդական պատժամիջոցների», -ընդգծեց նա։
