Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին
Մոսկվայում տեղի է ունենում լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորության արարողությունը: Լեգենդար հետախույզի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Ա. Մարտիկյանի գլխավորությամբ:
