Որն է Հայկ Մարությանի ամենամեծ սխալը

Ասում են, որ Հայկ Մարությանը աղբատար մեքենաների հետ կապված սկանդալից հետո դեպրեսիայի մեջ է հայտնվել, գնացել է արձակուրդ ու հրաժարականի դիմումներ է գրում։ Իրականում, անկախ նրա, որպես քաղաքապետի, հանդեպ ունեցած վերաբերմունքից, սա շատ վատ ու տխուր բան է։ Իշխանավորը, այն էլ մայրաքաղաքի, միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքի ղեկավարը, պետք է ունենա անտեղիտալի ամուր նյարդեր, վճռականություն ու հաստատակամություն։ Հայկը արտիստիկ կերպար է, ու որպես այդպիսին նրբազգաց։ Միանգամից ֆիքսենք, քաղաքապետի պաշտոնը իր համար չէր։ Նա երբեք էլ չի դառնա Ռոնալդ Ռեյգան կամ Առնոլդ Շվարցենեգեր։ Թեկուզ նրա համար, որ երկուսի կողքին էլ կար հզոր ու գրագետ թիմ, ինչը չի կարելի ասել նրա թիմի կամ առհասարակ գործող իշխանությունների մասին, որպես թիմային հավաքականություն։ Մարությանի ամենամեծ սխալն էր քաղաքականություն մտնելը։ Հիմա երեւի ուզում է ազատվել այդ “ճիտին պարտքից”, դուրս գալ մաքրվել, բայց դե, մի փոքր ուշ է եւ արդեն շատ է թաթախվել։ Ի սկզբանե չպետք է մտներ, կամ էլ առաջին իսկ հարվածի դեպքում պնդեր հրաժարականն ու հեռանար։ Այլապես ամեն նման հարվածից հետո դեպրեսիաների մեջ ընկնելով քաղաք չես կառավարի

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )