Արթուր Դավթյանը` մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն(տեսանյութ)

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ավարտվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը դարձավ աշխարհամասի եռակի չեմպիոն։

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր ու աշխարհի չեմպիոն Դավթյանը հենացատկ վարժությունում վաստակել է 14,799 միավոր և արժանացել ոսկե մեդալի։ Երկրորդ տեղը 14,733 միավորով զբաղեցրել է Ջեյք Ջարմանը (Մեծ Բրիտանիա), եռյակը եզրափակել է Նազար Չեպուրնին (Ուկրաինա, 14,583)։

Դավթյանը Եվրոպայի չեմպիոն դարձել է նաև 2021 և 2023 թվականներին։

Share This