Որպես կին, մայր՝ այս օրը առանձնահատուկ հուզմունքով եմ նշում

Սիրելի՛ փոքրիկներ,
Սիրելի՛ մայրեր ու հայրեր, տատիկներ ու պապիկներ,
Այսօր հունիսի 1-ն է՝ երեխաների պաշտպանության օրը, յուրաքանչյուր երեխա ունի ապրելու, երջանիկ մեծանալու, խաղալու ու սիրով շրջապատված լինելու անժխտելի իրավունք։ Մեր մանուկները ոչ միայն մեր կյանքի հույսն ու իմաստն են, այլ նաև մեր վաղվա օրը, մեր երկրի ամուր հիմքը։
Որպես կին, մայր՝ այս օրը առանձնահատուկ հուզմունքով եմ նշում։ Երեխայի ժպիտը սրբության պես է, նրանց հայացքում կա մի մաքրություն, որից աշխարհն այնքան կարոտ է։ Ուժեղ հայրենիք կարող ենք ունենալ միայն այն ժամանակ, երբ մեր երեխաներն ունենան խաղաղ մանկություն, պաշտպանվածություն ու անսահման սեր։
Եկեք պաշտպանենք մեր մանուկներին ոչ միայն այս օրը, այլ ամեն օր՝ սրտով, գործով ու սիրով։ Նրանք արժանի են լավ մանկության, որից կծնվեն լավ մարդիկ։
Աշխարհին մանկան մաքրություն է պետք…
Սիրով՝
Հասմիկ Վիրաբյան
ԲՀԿ քաղխորհրդի անդամ
Share This