Ուկրաինայում տագնապ են հնչեցնում. ռուսական բանակը առաջ է շարժվում Սումի մարզում

Ուկրաինայում տագնապ են հնչեցնում. ռուսական բանակը առաջ է շարժվում Սումի մարզում:

«Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը Սումի մարզումում. նրանք առաջ են շարժվել Նովոսիլկա, Վոդոլոգիա, Լոկնյա և Բելովոդի գյուղերի մոտ» – շեփորում են ուկրաինական հեռուստաալիքները։
Ուկրաինացի սահմանապահները նույնպես տագնապ են հնչեցնում: Սահմանապահ ուշերի խոսնակ Դեմչենկոն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը արդեն բավականաչափ ուժեր է կուտակել տարածաշրջանի մոտակայքում և պատրաստ է մեծ հարձակման։

Իսկ ահա ուկրաինական ԳՇ-ի համար աշխատող DeepState-ը ներկայացնում է, որ Ռուսաստանի զինված ուժերի հարձակումները Սումիի շրջանի վրա ամեն օր ուժգնանում են, Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են մշտական ​​ճնշման տակ: Աղբյուրի հաղորդմամբ.

«Ռուսները արդեն շատ մոտ են Յունակովկային, եթե նրանք գրավեն այս բնակավայրը, կկարողանան հարվածել Սումին FPV անօդաչու թռչող սարքերով։
Ուկրաինայի զինված ուժերի լոգիստիկան այնտեղ դեռևս կաղում է Կուրսկի գործողությունից, բացի այդ, թշնամին մեծ քանակությամբ հետևակ է բերել»։

Share This