Խաղաղ բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը․ Լավրով
Խաղաղ բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը, սակայն Ուկրաինայում հակամարտության հաջող ավարտի համար անհրաժեշտ է վերացնել դրա հիմնական պատճառները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է EADaily-ն:
«Բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը, բայց հաջողության հասնելու համար անհրաժեշտ է վերացնել հակամարտության արմատական պատճառները, ինչպես դա բազմիցս ընդգծել է Ռուսաստանի նախագահը», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
