Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ պատրաստվում է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա. NYT
Մայիսի սկզբին Իսրայելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին տեղեկացրել է, որ պատրաստվում է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնում է խափանել բանակցությունները Թեհրանի և Վաշինգտոնի միջև՝ հարվածելով Իրանի ուրանի հարստացման հիմնական օբյեկտներին», – ասվում է հրապարակման մեջ։

