Երեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածել

Մայիսի 13-ին Երեւանից Լիոն թռչող Տրանսավիա ավիաընկերության օդանավին կայծակ է հարվածել։

«Փաստինֆո»-ին ուղեւորներից մեկը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել բարձրություն հավաքելիս, կայծակը հարվածել է  օդանավի աջ կողմին, որի ձայնից  ուղեւորների շրջանում խուճապ, անհանգստություն է առաջացել։ Նրանցից մեկի  ինքնազգացողությունը վատացել է, որին օգնություն է ցուցաբերել օդանավում գտնվող բժիշկը ու կարգավորել ուղեւորի ինքնազգացողությունը:

Բարեբախտաբար, օդանավը չի վնասվել եւ շարունակել է թռիչքը։ Այն բարեհաջող հասել է Լիոն:

Մայիսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ին աստիճանաբար կնվազի ևս 3-6 աստիճանով, 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Share This