ՌԴ-ն չի ընդունում կանխակալ եզրահանգումները Դոնբասում MH17-ի կործանման գործով. Պեսկով
Ռուսաստանը չի ընդունում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) մեղադրանքները 2014թ. Դոնբասում Boeing MH17 ինքնաթիռի կործանման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ ԻԿԱՕ խորհուրդը Ռուսաստանին պատասխանատվության էր ենթարկել Ուկրաինայի արեւելքում MH17 ինքնաթիռի կործանման համար։ Նիդեռլանդների կառավարությունը հայտնել է, որ փոխհատուցման հարցը կքննարկվի մոտ ապագայում։
«Մեր դիրքորոշումը քաջ հայտնի է։ Դուք գիտեք, որ Ռուսաստանը չի եղել երկիր, որը մասնակցել է այս միջադեպի հետաքննությանը։ «Ուստի մենք որեւէ կանխակալ եզրակացություն չենք ընդունում»,- լրագրողներին պատասխանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
