Մարդիկ չեն ուզեցել աշխատել նոր քաղաքապետի հետ, դիմում են ներկայացրել. ի՞նչ կադրային փոփոխություններ են եղել Գյումրիի քաղաքապետարանում
13 տարվա ընդմիջումից հետո Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ստանձնել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը։
Գյումրիի նորընտիր քաղաքապետը օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ կադրային ջարդ չի լինելու, բայց վերանայելու են Գյումրիի քաղաքապետարանի կադրերին, նրանց աշխատանքն ու մասնագիտական որակները։ Քաղաքապետը իր խոստմանը հավատարիմ է մնացել։
Ambion.News-ը զրուցել է Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ.պ Արմենուհի Չախոյանի հետ։
Չախոյանի խոսքով` կադրային ջարդ չի եղել, մարդիկ չեն ուզեցել աշխատել նոր քաղաքապետի հետ, դիմում են ներկայացրել, որ ազատվեն աշխատանքից։
Չախոյանը նաև հայտնում է, որ թափուր աշխատատեղերի համար հայտարարվել են մրցույթներ, որոնք բաց են ու թափանցիկ։ Վարդան Ղուկասյանը ըստ էության որևէ տարբերություն չի դնում կուսակցական պատկանելությանը, վերջինիս որդեգրած արբունքն այն է, որ կարևորը մասնագիտական բարձր որակներ ունենան։
Գյումրիի քաղաքապետարանի բաժինների պետեր աշխատանքից ազատման դիմումներ են գրել՝ առանց պատճառների հիմնավորումների։
