Ալիշա Քիզը ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում աշխարհահռչակ երգչուհի Ալիշա Քիզը ելույթ է ունենում միեւնույն բեմում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Տեսանյութի նկարագրության մեջ, սակայն, մանրամասներ ներկայացված չեն, թե ինչ միջոցառում էր դա, եւ ինչպես է տեղի ունեցել նվագախմբի համագործակցությունը հայտնի երգչուհու հետ:

NEWS.am STYLE-ը փորձեց այս հարցերի պատասխանը ստանալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անձնակազմից։

 

Հեռախոսազրույցի ընթացքում նվագախմբի ներկայացուցիչը չհերքեց, որ բեմում համերգ են ունեցել Ալիշա Քիզի հետ, սակայն թե ինչ առիթով եւ որտեղ են նման համերգի մասնակցել,  հրաժարվեցին մեկնաբանել։

Share This