ԹԱԹՈՒԼ ԱՎՈՅԱՆԸ «ՊԱՅԹԵՑՐԵԼ Է» ՀԱՄԱԼԻՐԸ

Ապրիլի 19-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ երգիչ Թաթուլ Ավոյանի հոբելյանական մենահամերգը՝ «Թաթուլ և ընկերներ» խորագրով։ Համերգը նվիրված էր նրա 60-ամյակին։Համերգին մասնակցել են մի շարք երգիչներ։

Համացանցում երեկվանից արդեն տեսանյութեր եւ լուսանկարներ են տարածվել, որտեղից պարզ է դառնում, որ երգիչը «պայթեցրել» է համալիրը, տեղ ու դադար չի եղել։

Ի դեպ, համացանցում մի մասն էլ քննադատել է համերգ գնացողներին՝ մատնանշելով , որ երգիչը ռազբիզ ոճի երգեր կատարող է․ նրանք նշում են՝ համացանցում «թուրքի» են քննադատում, իսկ հետո գնում՝ մուղամ լսելու։

Share This