Դպրոցականը քիչ էր մնում պայթեցներ իրեն ու քրոջը, երբ փորձում էր ջրածնային ռումբ պատրաստել
Պայթուցիկ նյութով փորձարկումը քիչ էր մնացել արժենար 14-ամյա փորձարկողի և նրա կրտսեր քրոջ կյանքը, գրում է «Московский Комсомолец»-ը։
Տղան փորձել է ջրածին անջատել՝ խառնելով տարբեր վտանգավոր միացություններ, ինչի արդյունքում երեխաները հայտնվել են հիվանդանոցում։
Ռուսաստանյան լրատվամիջոցի տեղեկացմամբ, դեպքը պատահել է շաբաթ օրը Մոսկվայում՝ Դենիսովսկի նրբանցքում գտնվող տներից մեկում։ 8-րդ դասարանի աշակերտն իր սենյակում քիմիական փորձեր էր անում։
Դեռահասը աղբավայրում գտած կրակմարիչի մեջ ալյումին և ալկալի է ավելացրել:
Փորձի մասին գիտելիքները նա ձեռք է բերել համացանցից։
Փորձարարի խնդիրն էր անջատել ջրածինը, բայց ինչպես նա հետագայում պատմել է բժիշկներին, մի փոքր սխալվել է բաղադրիչների չափաբաժինների հարցում: Արդյունքում սարսափելի պայթյուն է տեղի ունեցել։
Մինչ երեխաներն ուշքի էին գալիս, հարևանները հրշեջներ և շտապօգնություն են կանչել։ Դրանից հետո երեխաների մորը, որը խանութ էր գնացել, տեղեկացրել են կատարվածի մասին (հայրն այդ ժամանակ գործուղման մեջ է եղել):
Երեխաները հոսպիտալացվել են։ Կրտսեր քրոջ մոտ ախտորոշվել է լսողության նյարդասենսորային կորուստ՝ նա խլացել է ձայնից, իսկ տղայի ձեռքերն այրվել են
