Նորածին երեխայի հայրը երեխային տեսնելու կանոններ է հորինել՝ հարուցելով ազգականների զայրույթը

Նորածին երեխայի հայրը «Ռեդդիտ» կայքում պատմել է, որ ազգականները դժգոհություն են հայտնել այն բանի համար, որ ինքը կազմել է կանոններ՝ երեխային տեսնելու հետ կապված։ Օգտատերերը նույնպես քննադատել են նորածնի հոր այդ քայլը։ Կանոնները եղել են հետեւյալը՝ երեխային այցելության չգալ հիվանդ վիճակում, մինչեւ 18 տարեկան երեխաներին իրենց հետ չբերել երեխային տեսնելու, պարֆյում չօգտագործել երեխային տեսնելու գալուց, նվերներ չբերել եւ այլն։
Ուշագրավ է, որ նորածնի մայրը հավանություն է տվել այդ կանոններին, որոնք այնքան էլ դուր չեն եկել ազգականներին, իսկ հետո նաեւ՝ «Ռեդդիտի» օգտատերերին։ Կանոններից հատկապես դժգոհ է եղել երեխայի տատիկը, ով հասկացրել է նաեւ, որ որպես տատիկ ունի որոշակի իրավունքներ երեխային տեսակցելու հետ կապված։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )