Սիլվա Համբարձումյանին կաշառքի դիմաց փոխանցված <<Լուլիար>>ՍՊԸ-ն պատկանել է ՄԱՊ-ին
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ալիկ Պետրոսյանի ու նրա որդու՝ Մոլդովայի պատվավոր հյուպատոս Մակար Պետրոսյանի կալանավորումը և կապը ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առնչվող քրեական գործին «Հրապարակ»-ի հետ զրույցում գործարար Սիլվա Համբարձումյանը հերքել էր։
Մեր տեղեկություններով՝ Սիլվա Համբարձումյանը շաբաթ օրը կանչվել է ՀՔԾ և տեղեկացվել, որ լավ էլ առնչվում է։ Մենք նշել էինք, սակայն, որ խոսքը վերաբերում է 14 միլիոն դոլարին։
Մենք զանգահարեցինք Սիլվա Համբարձումյանին և հարցրեցինք, այնուամենայնիվ, ի՞նչ առնչություն կա։ Նա նշեց․ «Այնքանով, որքանով ես «Լուլիար» ՍՊԸ-ն ձեռք եմ բերել իրենցից, և իմ կարծիքով՝ իմ կաշառք տված փողերի համընկնում է ՝ 14 միլիոնը, դրանք են լվացել։ Երևի մաքրելու համար ձեռնարկել են իրենց միջնորդությունը»։
Բանն այն է, որ, երբ Սիլվա Համբարձումյանը տվել է իր հայտնի՝ 14 միլիոն դոլարանոց կաշառքը, նրան փոխանցվել է 3 հիմնարկ՝ «Լուլիար» , «Գ․ Արշակյան» և«Հանքաբուրգ» ՍՊԸ-ները։ Դրանցից «Լուլիարը» պատկանել է Ալիկ Պետրոսյանի որդուն՝ Մակար Պետրոսյանին։Գործին առնչվող մեկ այլ հիմնարկում էլ փայատերը Ալիկ Պետրոսյանն է, տնօրենը՝ Մակարը։ Եվ, ավելին, տեղեկություններ կան, որ Ալիկ Պետրոսյանը մեղքը վերցրել է իր վրա, իսկ որդու նկատմամբ ևս մեղադրանք կա, բայց նա ստորագրությամբ գտնվում է ազատության մեջ։
Մեր տեղեկություններով՝ Արամ Հարությունյանի և Մակար Պետրոսյանի միջև 14 միլիոն դոլարի պայմանագիր կա։
Նաև աղբյուրը նշեց, որ Սիլվա Համբարձումյանն ու Մակար Պետրոսյանը առերեսվել են։
