Փոքրիկ ինֆոմիավոր ադրբեջանյան ուղևորությունից․Ղուբայի սպիտակ խնձորը
Փոխանակման ծրագրով Ադրբեջան մեկնած ու արդեն վերադարձած հայ երեք լրագրողներից արցախցի Էդգար Էլբեակյանը ֆեյսբուքյան իր էջում գորում է՝
«ՂՈՒԲԱՅԻ ՍՊԻՏԱԿ ԽՆՁՈՐԸ
• Հերթական փոքրիկ ինֆոմիավորն ադրբեջանյան ուղևորությունից։ Ծրագիրն ընդհանուր առմամբ երկուստեք զերծ էր քարոզչական բաղադրատարրերից․ ինչ էլ որ կար, նուրբ էր, փափուկ ուժի ծիրում։ Թե՛ ՀՀ-ում ու ԱՀ-ում, թե՛ Ադրբեջանում մասնակիցներին փորձում էին ցույց տալ տվյալ երկրի հաջողություններն ու զարգացման պատմությունը։ Այսպես, Ադրբեջանի հյուսիսային Ղուբա քաղաքում, ի շարս այլ վայրերի, մեզ տարան մրգի վերամշակմամբ զբաղվող «Ղուբա Էկո Ագրար» (Quba Eko Agrar) ՍՊԸ։ Հավատացրին, որ արտադրանքն արտածում են ներքին շուկա, Ռուսաստան և Հոլանդիա։ Հարցիս, թե ինչու ոչ նաև Վրաստան, ասացին, որ «զակազ չկա»։
• Ես էլ առիթը բաց չթողեցի Ղուբայի սպիտակ խնձորով հիշատակի լուսանկար անելու։ Բանն այն է, որ Ղուբան հայտնի է իր խնձորով, ինչպես ասենք՝ Արամուսը՝ գազարով կամ Գանձակ-Կիրովաբադը՝ նռով։ Կա նաև ժողովրդական խիստ հոգեպարար երգ՝ «Qubanın ağ alması» («Ղուբայի սպիտակ խնձորը»)»։
