Ինչպիսին է եղել Պոլսի քաղաքային երաժշտությունը
Ստամբուլում լույս է տեսել Քյոհան Աքչուրայի «Ստամբուլի երգերը․ պեղումներ քաղաքի երաժշտական պատմությունից» աշխատությունը, որը Պոլսի քաղաքային երաժշտությանը նվիրված ուսումնասիրություն է։ Ուսումնասիրելով ժամանակի մամուլի հրապարակումները, հեղինակը փորձում է ցույց տալ, թե ինչպես է երաժշտությունը թատերական բեմերից տեղափոխվել դեպի կապելլաներ։ Ուսումնասիրությունը ներկայացնում է օրինակ, թե ինչպես է դասական թուրքական երաժշտությունը դահլիճներից տեղափոխվել ընդարձակ ճաշարաններ, ինչն իր հետ բերել է նաեւ երաժշտական ոճային փոփոխություններ, ավելի հասարակական երաժշտության տարրերով հարստանալով, ու հեռանալով դասականությունից։ Միաժամանակ նաեւ, երաժշտությունն ընդհանուր առմամբ, Պոլսում կամաց կամաց հակվում էր դեպի արեւմտյան ճաշակը։ Ինչպես գրում է պոլսահայ «Ակօսը», ուսումնասիրության մեջ հոդվածները խորագրված են բավական գրավիչ վերնագրերով, ինչպես օրինակ՝ «Պոլսում ով է հիմնադրել առաջին ճաշարան-գինետները», «Թուրքական տանգո», «Ջազի արքա Գրիգորի երազային գիշերները» եւ այլն։ Պարբերականն իր գրախոսականում գրում է, որ եթե ավագ սերնդի համար այս ուսումնասիրությունը վերհուշների լավ առիթ է, ապա նոր սերնդի ներկայացուցիչների համար իրական բացահայտում, հատկապես, որ այժմ այս տեսակ երաժշտությունը արդեն սպառված է համարվում եւ դուրս նորաձեւությունից, եւ նորաձեւությունները այժմյանների հետեւից է վազում
