Սարսափելի վթար ՌԴ-ում․ զոհվել է 6 մարդ
Օրենբուրգի շրջանում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում ՝ մեկ երեխա, ևս երեք մարդ հոսպիտալացվել են: Համացանցում տեսանյութ է հայտնվել տեղի ունեցած սարսափելի վթարից:
Ըստ նախնական տվյալների ՝ առավոտյան 6:10-ին (Մոսկվայի ժամանակով 4:10-ին) Օրենբուրգից 17 կմ հեռավորության վրա գտնվող Չիստի գյուղի տարածքում բեռնատարը բախվել է «Հունդայ» մակնիշի միկրոավտոբուսին, ինչի հետևանքով միկրոավտոբուսը բռնկվել է:
