«SpaceX» ընկերության «Starship» տիեզերանավը պայթել է օդում

ԱՄՆ-ի մի քանի օդանավակայաններ հրատապ կարգով փակվել են։ Հավանականություն կա, որ «Starship» տիեզերանավի բեկորները կընկնեն դրանց վրա։ MIR 24-ի հաղորդմամբ՝ անհաջող փորձարկումները տեղի են ունեցել երեկ երեկոյան։ Սա աշխարհի ամենամեծ հրթիռն է, որն ապագայում մարդկանց կտեղափոխի Լուսին, իսկ գուցե նույնիսկ Մարս։ Ինչպես նշել է «SpaceX»-ը, հրթիռի արձակումն ընթացել է այնպես, ինչպես նախատեսված է եղել։ Սակայն մեկնարկից մոտ 10 րոպե անց տիեզերանավի հետ կապը կորել է, տվյալների ստացումն ընդհատվել է։ Շարժիչի խափանման պատճառով տիեզերանավն սկսել է կորցնել բարձրությունը։

Super Heavy կրող հրթիռը տիեզերանավից անջատվելուց հետո հաջողությամբ հետ է իջել մեկնարկային կայան, որտեղ Mechazilla համակարգի մանիպուլյատոր-ձեռքերը «բռնել» են այն:

Ամերիկացիներն այժմ սոցիալական ցանցերում տարբեր տեսանյութեր են տեղադրում, որտեղ պատկերված են երկնքում «Starship»-ի ընկնող բեկորները։

Նշենք, որ սա հրթիռի արդեն ութերորդ փորձնական արձակումն էր։

Share This