Կրուտոյն ու Բասկովը «ծեծկռտուք» են սարքել օդանավակայանում

ՌԴ էստրադայի ներկայացուցիչներ կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը և երգիչ Նիկոլայ Բասկովը «ծեծկռտուք» են սարքել օդանավակայանի սրահներից մեկում թռիչքի սպասելիս։

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, համապատասխան պահը տեսագրել է երգիչ Սերգեյ Լազարևը, որն էլ կիսվել է տեսանյութով իր ինստագրամյան էջում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են Կրուտոյն ու Բասկովը «թավալ գալիս» հատակին և բղավում են միմյանց վրա։ Իսկ այդ տեսարանը նկարել է Լազարևը, որին նկատելով Բասկովը սկսել է վերջինիս հեռու վանել։

Ավելի ուշ Իգոր Կրուտոյն իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր տեսանյութ, որում պարզաբանվում է «ծեծկռտուքի» պատճառը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )