Tesla-ն տարօրինակ դիզայնով էլեկտրական պիկապ է ներկայացրել
Ամերիկյան Tesla ընկերությւոնը ներկայացրել է Tesla Cybertruck անվանումով, բայց բավականին տարօրինակ արտաքինով էլկետրական պիկապ։ Այն, սակայն,դեռ կոնցեպտի կարգավիճակ ունի և շուկայում կհայտնվի 2021 թվականին, իսկ թոփ-տարբերակը՝ 2022-ին։
Վեցտեղանոց այս պիկապը հասանելի կլինի ինչպես հետնաքարշակ, այնպես էլ լիաքարշակ տարբերակով, իսկ էլկետրաշարժիչները քանակը կարող է մեկից հասնել մինչև երեքի։ Թեպետ դեռ հզորության մասին ընկերությունը որևէ տվյալ չի ահղորդում, սակայն հայտնի է, որ կախված շարժիչների քանակից՝ Tesla Cybertruck-ը կարող է զարգացնել համապատասխանաբար 177, 193 և 209 կմ/ժ առավելագույն արագություն։
Մեկ ամբողջական լիցքավորմամբ Tesla-ի նոր մոդելը մեկ շարժիչի առկայության դեպքում կանցնի մինչև 402 կմ ճանապարհ, երկու շարժիչով սարքավորված լինելու պարագայում՝ 483, իսկ ամենահզոր՝ երեքշարժիչանի տարբերակով Tesla Cybertruck պիկապը կանցնի մինչև 805 կմ ճանապարհ։ Ինչ խոսք, տպավորիչ ցուցանիշ է։ Գինը կտատանվի 40-70 հազար դոլարի սահմաններում։ Ինչ վերաբերում է ինտերիերին ու էքստերիերին, ապա Tesla Cybertruck-ն ավելի շատ ռազմական մեքենա է հիշեցնում, որի թե՛ արտաքինում, թե՛ ինտերիերում գերակշռում են սուր անկյուններով երկրաչափական պատկերները։
