Ես կանխեցի միլիոնավոր չինացի զինվորների մուտքը Հոնգկոնգ․ Դոնալդ Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախազգուշացրել է Չինաստանի իշխանություններին զորք չմտցնել Հոնգկոնգ եւ այնտեղ տեղի ունեցող բողոքի ցույցերին զինվորական միջամտություն չիրականացնել։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ զրույցի ընթացքում։ Թրամփը մասնավորապես ասել է, որ Սի Ծինփինն արդեն մտադրություն է ունեցել միլիոնավոր զինվորներ ուղարկել՝ ցույցերը ճնշելու համար։ ԱՄՆ նախագահը մանրամասնել է նաեւ, որ եթե իր խնդրանքը չլիներ, ապա Հոնգկոնգի ցույցերը կճնշվեին 14 րոպեում։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի, եթե ռազմական միջամտություն իրականացվեր, ապա չին-ամերիկյան առեւտրային համաձայնագիրը կարող էր հայտնվել հարվածի տակ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )