Մարդակեր շնաձուկը հարձակվել է շնաձկներին ուսումնասիրողի վրա
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Օռլեան քաղաքում մի խումբ հետազոտողներ տեսանյութ են նկարահանել այն մասին, թե ինչպես է սպիտակ մեծ շնաձուկը, որը հայտնի է նաեւ մարդակեր շնաձուկ անվամբ, փորձում հարձակվել մարդու վրա։ Տեսանյութը հրապարակվել է Atlantic White Shark Conservancy յութուբյան ալիքում։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին։ Ծովային ձկնարդյունագործության մասնագետ Գրեգ Սկոմալը նկարահանում իրականացնելիս է եղել, երբ շնաձուկը հարձակվել է նրա վրա ու փորձել կծել ոտքը։ Գրեգը կարողանում է ճիշտ ժամանակին կողմնորոշվել ու հետ ցատկել վտանգավոր կանգնած տեղից։
