Գրկախառնությունների սրահը այնքան հանրահայտ է դարձել, որ հաճախորդներին հերթագրում են

Լեհուհի Ալեքսանդրա Կասպերեկը հասկացել էոր երբեմն մարդկանց պարզապես գրկախառնություններ են անհրաժեշտեւ դա վերածել է բիզնեսի։ Նա գրկախառնությունների պրոֆեսիոնալ սրահ է հիմնելորն այնքան հանրահայտ է դարձելոր միայնակ հաճախորդների համարովքեր մարդկային շփում են փնտրումհերթեր են գոյացել։

«Ես չէի սպասումոր այդքան շատ ցանկացողներ կլինեն»,- ասել է Կասպերեկը Jam Press-ին։

Ania Od Przytulania գրկախառնությունների կենտրոնը բացել է իր դռները ընդամենը երկու տարի առաջբայց դրանից հետո բռնկուն աճ է ապրել՝ հատկապես 40-60 տարեկան մարդկանց շրջանումՆրա մշտական հաճախորդների խումբը սովորաբար գալիս է շաբաթը մեկ անգամ մեկ ժամ տեւողությամբ գրկախառնվելու համարինչն օգնում է ազատվել միայնությունից եւ այլ խնդիրներից:

«Բարձր պահանջարկի պատճառով նշանակումները պետք է կատարվեն մի քանի օր առաջ»,- ասել է Կասպերեկը: «Ես սիրում եմ նոր մարտահրավերներ եւ փորձառություններես սիրում եմ նոր բան ստեղծել»: Գրկախառնության կենտրոնը գործում է որպես G կարգի հասարակաց տունորտեղ վաճառվում են գրկախառնություններ սեքսի փոխարենՍեանսները սկսվում են ձեռքսեղմումովծանոթություններով եւինչպես եւ սպասվում էրողջույնի գրկախառնումով «արջուկի» դիրքումհայտնել է Daily Mail-ը։

«Ներկայանալուց հետո հաճախորդին հարցնում եմ նրա առողջական վիճակի մասինարդյոք նա կոկորդի ցավ ունիքիթը հոսում էթե արդյոք նա [նաալկոհոլի կամ այլ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ է»,- նշել է Ալեքսանդրան։– Հետո ես թույլ եմ տալիս հաճախորդին կարդալ գրկախառնության կանոնները»:

Դրանցումի թիվս այլ կանոններինշվում ենոր «սեքսուալ սահմանների հատումը» կհանգեցնի սեանսի անհապաղ դադարեցման:

Այնուհետեւ հաճախորդը ցնցուղ է ընդունում եւ փոխում է հագուստը տրամադրված խալաթովսեանսին պատրաստվելու համարԳրկախառնությունների ժամանակորոնք արժեն մեկ ժամը մոտ 37 դոլար կամ մոտ 72 դոլար երկուսի համարԿասպերեկը ոչ միայն գրկում է հաճախորդներինայլեւ նրանց հետ անցկացնում է «պրոֆեսիոնալ քոուչինգ սեանսներ»:

«Հաճախորդներն ինձ պատմում են իրենց խնդիրներինաեւ խոսելու հաճելի փորձառությունների մասիննրանք ցանկանում են իրենց կարեւոր եւ նշանակալից զգալ»,- ասում է նա:

Սեանսը տեղի է ունենում «արքայական» գրկախառնության սենյակում՝ «փափկամազբուրավետ բարձերով եւ վերմակներով», աղմկոտ բուխարիով եւ հիդրոմասաժի ցնցուղովինչպես նաեւ շքեղ լոգարանովՀյուրերին առաջարկվում են քաղցր հյուրասիրությունսուրճթեյտաք շոկոլադ կամ մեկ բաժակ շամպայն:

Գրկախառնության վարպետի խոսքով՝ շատ հաճախորդներ մարդիկ ենովքեր «հուզական տրավմամտերմության վախ եւ երբեմն սեռական մտերմություն են ապրել», եւ նրանք «ըմբռնման ու աջակցության» կարիք ունեն։

Բազմաթիվ հետազոտություններ կանորոնք աջակցում են գրկախառնությունների բուժիչ ուժինորոնք ներառում են արյան ճնշման իջեցում եւ օգնում են նվազեցնել սթրեսի հորմոն կորտիզոլը:

«Գրկախառնությունների պրոֆեսիոնալ թերապեւտ» Միսի Ռոբինսոնն ասում էոր ունի հաճախորդների մշտական ցուցակորոնք վճարում են մինչեւ 1 300 դոլար իր հետ գրկառանվելու արտոնության համարորընրա կարծիքովկապ չունի սեքսի հետ:

Կասպերեկն ամփոփում է հպման թերապիայի առավելությունները հետեւյալ կերպ. «Պատշաճ խրախուսման դեպքում անհանգստության եւ տագնապի զգացողություններն անհետանում ենեւ կյանքը կրկին դառնում է գեղեցիկ եւ անվտանգ»:

Share This