Կանայք բուսակեր տղամարդկանց պակաս գրավիչ եւ ավելի քիչ առնական են համարում

Բուսակերությունը և՛ կանանց, և՛ տղամարդկանց ավելի քիչ գրավիչ է դարձնում որպես պոտենցիալ զուգընկերներ: Այս եզրակացությանն են հանգել Վարշավայի համալսարանի գիտնականները։

Բուսակեր տղամարդիկ նաև դիտվում են որպես պակաս առնական: «Կանայք, ովքեր մերժում են ավանդական առնականությունը՝ հիմնված ուժի և գերակայության վրա, կարող են տարբեր կերպ ընկալել բուսակեր տղամարդկանց, քան նրանք, ովքեր ընդունում են ավանդական առնականությունը», – ասում են նրանք: «Սա, իր հերթին, կարող է բացատրել, թե ինչու որոշ կանանց համար բուսակեր տղամարդը «իսկական տղամարդ չէ»:

«Ուսումնասիրությունը հետազոտել է, թե ինչպես են դիետիկ համատեքստի տարբերությունները (միս ուտել կամ չուտել) ազդում ռոմանտիկ գրավչության վրա», – գրված է ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Social Psychological Bulletin ամսագրում:

Թիմը հավաքագրել է 18-ից 82 տարեկան 404 մասնակիցների, որոնց խնդրել են պատկերացնել ծանոթությունների հավելվածի օգտագործումը՝ զուգընկեր գտնելու համար:

Յուրաքանչյուր մասնակցի պատահականության սկզբունքով ցուցադրվել է չորս տեսակի պրոֆիլներից մեկը:

Սա ներառում էր էթիկական նկատառումներով բուսակեր, բնապահպանական նկատառումներով բուսակեր, առողջական պատճառներով բուսակեր կամ իրենց սննդակարգի մասին տեղեկություն չունեցող անձանց:

Յուրաքանչյուր պրոֆիլը դիտելուց հետո մասնակիցներին հարցրել են իրենց ընդհանուր վերաբերմունքի մասին տվյալ անձի նկատմամբ, որքանով էին նրանք պատրաստ հանդիպել նրա հետ, և որքանով էին արական կամ կանացի համարում նրան:

Արդյունքները ցույց են տվել, որ բուսակերները գնահատվել են ոչ այնքան գրավիչ:

Հետազոտողները ենթադրում են, որ ամեն ինչ կապված է համախոհների հետ հանդիպելու ցանկության հետ: «Քանի որ ուսումնասիրությունը ներառում էր միայն մսակերների, ուսումնասիրության բացատրություններից մեկն այն է, որ մարդիկ ցանկանում են հարաբերություններ հաստատել նրանց հետ, ովքեր հետևում են նմանատիպ սննդակարգի»,-գրված է հոդվածում,-«Սա համահունչ է նախորդ հետազոտություններին, որոնք ցույց են տվել, որ բուսակերները նախընտրում են ռոմանտիկ հարաբերություններ հաստատել այլ բուսակերների հետ:

Share This