Բալոտելին կրկին <<աչքի է ընկել>>. նրան հեռացրել են մարզումներից
«
Բրեշիի» խաղացող Մարիո Բալոտելին վաղաժամ ավարտել է մարզումները իր թիմում։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Համաձայն հրապարակման, «Բրեշիի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսոն հեռացրել է քսանամյա հարձակվողին թիմի հետ մարզումներից՝ մեղադրելով այն բանում, որ ամբողջովին չի նվիրվում մարզումներին։ Դեպքից հետո մարզիկը հեռացել է դաշտից, նախ գնալով հանդերձարան, իսկ հետո էլ՝ առհասարակ լքել է ակումբի մարզաբազան։
