Սիրիական ընդդիմությունը պատասխանատվության կենթարկի իրավապահներին

Սիրիայում իշխանությունը զավթած զինված ընդդիմությունը մտադիր է պատասխանատվության ենթարկել անվտանգության ծառայությունների անդամներին և զինվորականներին, ովքեր «ներքաշված են սիրիացի ժողովրդի խոշտանգումներին»։ Այս մասին հայտարարել է սիրիական ընդդիմության առաջնորդ Ահմեդ ալ Շարաան, ով հայտնի է Աբու Մուհամեդ ալ Ջուլանի մականունով, հայտնում է սիրիական պետական ​​հեռուստատեսությունը։

«Մենք չենք վարանի պատասխանատվության ենթարկել հանցագործներին, մարդասպաններին, անվտանգության ուժերին և բանակի սպաներին, որոնք ներգրավված են սիրիացի ժողովրդի խոշտանգումների մեջ: Մենք հետապնդելու ենք պատերազմական հանցագործներին»,- ասել է ալ-Շարաան։

Նրա խոսքով՝ մոտ ապագայում երկրի նոր իշխանությունները կհրապարակեն բարձրաստիճան պաշտոնյաների առաջին ցուցակը, որոնք կասկածվում են Բաշար Ասադի նախագահության օրոք մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ։

Share This