Լավագույն սուրբծննդյան տոնավաճառները ԱՄԷ-ում

Եթե ամանորյա տոների շեմին ցանկանում եք արեւ եւ ծով, բայց եւ սուրբծննդյան վայբ, ԱՄԷ-ից ավելի լավ տեղ չեք գտնի։ Bazaar Arabia-ն ներկայացրել է ԱՄԷ լավագույն սուրբծննդյան տոնավաճառները, որտեղ կարելի է զգալ կախարդական մթնոլորտը, որում աշխուժանում է տոնական սեզոնի ոգին։ Ձեռագործ զարդերով, սեզոնային հյուրասիրություններով եւ ինքնատիպ նվերներով լի տաղավարներն առաջարկում են անհատականացված նվերներ գնելու հիանալի հնարավորություն մերձավորների համար, այն դեպքում, երբ հանդիպումները Սանտա Կլաուսի հետ թույլ կտան փոքրիկներին վայելել սուրբծննդյան կախարդանքը։

Դուբայ

Madinat Jumeirah սուրբծննդյան տոնավաճառը

дубай.jpg (97 KB)

Madinat տոնավաճառը Ֆորտ-Այլենդ կղզում ամեն տարի վերածվում է կախարդական ձմեռային հրաշքների երկրի։ Այս տարի այն կբացվի դեկտեմբերի 6-ին։ Վայելեք նրա 36 ֆուտանոց սուրբծննդյան տոնածառը, որը նրբորեն զարդարված է խաղալիքներով, աստղերով եւ սառցաշաքարներով։ Վայելեք կենդանի կատարումները՝ զբոսնելով Souk Madinat Jumeirah շուկայում եւ Burj Al Arab կուլտային հյուրանոցի ֆոնին։

Share This