Որոշ մարդկանց համար տրանսպորտի գինը թանկանում է․ Հայկ Սահակյան

Որոշ մարդկանց համար տրանսպորտի գինը թանկանում է, որոշ մարդկանց համար մնում է նույնը, իսկ արտոնություններով որոշ մարդկանց համար գինն էժանանում է:

Այս մասին ավագանու նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սահակյանը՝ անդրադառնալով տրանսպորտի սակագնի արտոնություններին առնչվող փաթեթին:

«Ռեֆորմի ամենաբարդ հատվածն ենք մենք անցնում, և այդ հատվածը պիտի անցնենք միասին: Մենք քաղաքական պատասխանատվություն ենք վերցնում մեզ վրա, և իշխանությունները նրա համար են, որ քվեն ստանալուց հետո այդ քաղաքական պատասխանատվությունն ունենան ու կատարեն այդ բարեփոխումները»,- ասաց նա:

Share This