Պարզվել է, որ դրամապանակում մոռացված վիճակախաղի տոմսը 1 միլիոն դոլար է շահել

Ամերիկյան Իլինոյս նահանգի բնակչուհին դրամապանակում է թողել Lucky Day Lotto-ի վիճակախաղի տոմսը և լրիվ մոռացել դրա մասին, իսկ հետո հայտնաբերել է, որ տոմսը 1 միլիոն դոլար է շահել, հայտնում է UPI-ն։

Կինը Իլինոյսի վիճակախաղի պաշտոնյաներին պատմել է, որ ուղին դեպի շահում սկսվել է, երբ ինքը մտել է մթերային խանութ՝ գնումներ անելու:

«Մորաքրոջս այցելելու ճանապարհին կանգ առա մթերային ապրանքների Jewel խանութում՝ գնումներ անելու, և խանութից դուրս գալուց անմիջապես առաջ գնեցի Lucky Day Lotto-ի տոմսը»,-պատմում է նա: «Տոմսը դրեցի դրամապանակիս մեջ ու մոռացա դրա մասին»,- հիշում է բախտավոր կինը։

Նա նշել է, որ հոկտեմբերի 20-ի երեկոյան խաղարկությունից ընդամենը մի քանի օր անց հիշել է, որ տոմսը պետք է ստուգել։

«Տոմսը տեսա դրամապանակիս մեջ և բացեցի վիճակախաղի հավելվածը՝ տոմսը սկանավորելու համար, որ տեսնեմ՝ շահե՞լ եմ, թե՞ ոչ: Ու միանգամից էկրանին աչքովս ընկավ «1,000,000 դոլար» գրությունն ու ահավոր ցնցվեցի։

«Մի անգամ էլ տոմսը սկանավորեցի՝ վերստուգելու համար, և երբ նորից գրվեց «1,000,000 դոլար», տեղնուտեղը փղձկացի»,-պամում է հաղթող կինը:

Նա հավելել է, որ ինքն իր շահումների գումարի շուրջ արդեն ծրագրեր է կազմում։

Share This