Երկու ընտրատեղամաս է տարհանվել ԱՄՆ Ջորջիա նահանգում՝ ռումբի սպառնալիքի պատճառով

ԱՄՆ Ջորջիա նահանգի Բաթլգրաունդ Գվինեթ շրջանի երկու ընտրատեղամաս այսօր մոտ մեկ ժամով տարհանվել են ռումբի սպառնալիքի պատճառով, հայտնում է CNN-ը։

Ըստ Գվինեթ շրջանի ոստիկանության՝ Մաունթ Պարկի ջրային կենտրոնը, որտեղ ռտեղակայված են շրջանի 156 ընտրատեղամասերից երկուսը, տարհանվել է 12:44-ին:

«Սպաների հետ խոսելուց և հարցազրույցներ անցկացնելուց հետո կասկածելի գործունեություն չի նկատվել, և ընտրատեղամասը վերաբացվել է», – CNN-ին հայտնել են ոստիկանության աշխատակիցները:

CNN-ի նկարահանող խումբը բնականոն ակտիվություն են նկատել կենտրոնում, որն այժմ վերաբացվել է: Հեռուստաալիքի կողմից հարցված ընտրողները, ովքեր ներկայում մասնակցում են քվեարկությանը, տեղյակ չեն եղել ավելի վաղ տեղի ունեցած միջադեպի մասին:

Գվինեթ շրջանի Հանրապետական կուսակցության նախագահ Սեմմի Բեյքերը CNN-ին պատմել է, որ ականատես է եղել, թե ինչպես են շենք մտել ռումբ հոտող ոստիկանական շները:

Նա հայտնել է, որ շենքը «մոտ մեկ ժամով» փակ է եղել: Ջորջիայի պետքարտուղարի գրասենյակի քննիչ Հեզեր Մեյը CNN-ին հայտնել է, թե ակնկալում է, որ միջնորդություն կներկայացվի դատավորին՝ այդ վայրում քվեարկության ժամերը երկարացնելու համար:

Share This