ԱՄՆ առաջին բնակավայրը հրապարակել է նախագահական ընտրությունների արդյունքները

ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում գտնվող Դիքսվիլ Նոտչ ամերիկյան գյուղի բնակիչներն առաջինն են քվեարկել նախագահական ընտրություններում։ 1960 թվականից ի վեր ձևավորված ավանդույթի համաձայն՝ ԱՄՆ-ում առաջին անգամ այնտեղ բացվում է ընտրատեղամաս, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Նշվում է, որ քվեարկությունն ավարտվել է սկսվելուց ընդամենը մի քանի րոպե անց, քանի որ ընտրողներն ընդամենը վեցն են եղել: Հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը և նրա մրցակից Քամալա Հարիսը հավաքել են հավասար թվով ձայներ՝ երեքական։

Dixville Notch-ում քվեարկությունը սկսվել է նոյեմբերի 5-ին` տեղական ժամանակով՝ 00:00-ին, և Երևանի ժամանակով՝ 09:00-ին:

Share This