Արդյունավետ միջոց՝ ձգվածքներից ու ցելյուլիտից ազատվելու համար
Ձգվածքներն ու ցելյուլիտը մաշկային խնդիրներ են, որոնց կարող է բախվել յուրաքանչյուրը: Բանն այն է, որ տարիքի հետ օրգանիզմն ավելի քիչ կոլագեն է արտադրում և մաշկը կորցնում է իր առաձգականությունը, ինչի հետևանքով էլ ի հայտ են գալիս նման տհաճ խնդիրներ:
Օրինակ՝ շատ օգտակար կարող է լինել կոկոսյան ընկույզի յուղը, որը համարվում է ձգվածքների դեմ պայքարող լավագույն յուղերից մեկը: Այն պարունակում է մեծ քանակությամբ օգտակար ճարպաթթուներ ու վիտամիններ (K և E), ինչի շնորհիվ արդյունավետ կերպով սնուցում է մաշկը՝ դարձնելով այն ավելի առաձգական:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի միջոց, որը կօգնի արդյունավետ կերպով ազատվել ձգվածքներից ու ցելյուլիտից: Ընդ որում՝ դրա պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները հասանելի են և կան գերեթե բոլորի խոհանոցում, ուստի այն հարմար է բոլորին:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
· ½ բաժակ աղացած սուրճ (կարելի է օգտագործել ավելորդ մրուրը),
· 2 ճաշի գդալ կոկոսյան ընկույզի յուղ,
· 1 ճաշի գդալ հալվե վերայի գել,
· մի փոքր գոլ ջուր:
Պատրաստման եղանակը.
Սուրճը լցնել խորը ափսեյի մեջ, ավելացնել մի փոքր ջուր և լավ խառնել: Այնուհետև աստիճանաբար ավելացնել կոկոսյան ընկույզի հալած յուղը՝ շարունակելով խառնել: Վերջում հարկավոր է ավելացնել նաև հալվե վերայի գելն ու կրկին խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:
Օգտագործման եղանակը.
Ստացված խառնուրդը հարկավոր է քսել մաշկին և շրջանաձև շարժումներով մերսել: Թողնել խառնուրդը 20-30 րոպե, այնուհետև լվանալ մաքուր ջրով ու խոնավեցնող նրբաքսուք քսել:
Նուրբ ու հարթ մաշկ ունենալու համար խորհուրդ է տրվում կրկնել այս պրոցեդուրան շաբաթական առնվազն 3 անգամ:
