Արդյունավետ միջոց՝ ձգվածքներից ու ցելյուլիտից ազատվելու համար

Ձգվածքներն ու ցելյուլիտը մաշկային խնդիրներ են, որոնց կարող է բախվել յուրաքանչյուրը: Բանն այն է, որ տարիքի հետ օրգանիզմն ավելի քիչ կոլագեն է արտադրում և մաշկը կորցնում է իր առաձգականությունը, ինչի հետևանքով էլ ի հայտ են գալիս նման տհաճ խնդիրներ:

Սակայն, բարեբախտաբար, գոյություն ունեն ձգվածքների ու ցելյուլիտի բուժման բազմաթիվ բնական միջոցներ, որոնցից ամենաարդյունավետները սուրճով բաղադրատոմսերն են: Ընդ որում՝ սուրճը շատ ավելի արդյունավետ է դառնում, երբ այն համադրված է լինում այլ բնական միջոցների հետ:

 

Օրինակ՝ շատ օգտակար կարող է լինել կոկոսյան ընկույզի յուղը, որը համարվում է ձգվածքների դեմ պայքարող լավագույն յուղերից մեկը: Այն պարունակում է մեծ քանակությամբ օգտակար ճարպաթթուներ ու վիտամիններ (K և E), ինչի շնորհիվ արդյունավետ կերպով սնուցում է մաշկը՝ դարձնելով այն ավելի առաձգական:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի միջոց, որը կօգնի արդյունավետ կերպով ազատվել ձգվածքներից ու ցելյուլիտից: Ընդ որում՝ դրա պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները հասանելի են և կան գերեթե բոլորի խոհանոցում, ուստի այն հարմար է բոլորին:

 

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

 

·        ½ բաժակ աղացած սուրճ (կարելի է օգտագործել ավելորդ մրուրը),

 

·        2 ճաշի գդալ կոկոսյան ընկույզի յուղ,

 

·        1 ճաշի գդալ հալվե վերայի գել,

 

·        մի փոքր գոլ ջուր:

 

Պատրաստման եղանակը.

 

Սուրճը լցնել խորը ափսեյի մեջ, ավելացնել մի փոքր ջուր և լավ խառնել: Այնուհետև աստիճանաբար ավելացնել կոկոսյան ընկույզի հալած յուղը՝ շարունակելով խառնել: Վերջում հարկավոր է ավելացնել նաև հալվե վերայի գելն ու կրկին խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:

 

Օգտագործման եղանակը.

 

Ստացված խառնուրդը հարկավոր է քսել մաշկին և շրջանաձև շարժումներով մերսել: Թողնել խառնուրդը 20-30 րոպե, այնուհետև լվանալ մաքուր ջրով ու խոնավեցնող նրբաքսուք քսել:

 

Նուրբ ու հարթ մաշկ ունենալու համար խորհուրդ է տրվում կրկնել այս պրոցեդուրան շաբաթական առնվազն 3 անգամ:

Share This