ԲՆական արդյունավետ դիմակներ՝ մաշկը սնուցելու և թեփոտվածությունից ազատվելու համար
Դեմքի մաշկի թեփոտումը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով: Հաճախ սա պայմանավորված է լինում A և B2 վիտամինների պակասով: Այս դեպքում խնդիրը կարելի է լուծել լիարժեք սննդակարգի օգնությամբ, սակայն եթե թեփոտվածությունն ուղեկցվում է ուժեղ քորով, ապա հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, քանի որ սա կարող է լինել առողջական խնդիրների ախտանշան:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը: Այս դիմակները կսնուցեն ու կխոնավեցնեն մաշկը՝ տալով անհրաժեշտ նյութերը թեփոտվածությունից ազատվելու համար:
· ½ խնձորը քերիչով մանրացնել, ավելացնել 1 ճ.գ. յուղոտ սերուցք, այնուհետև լավ խառնել և ստացված զանգվածը քսել դեմքի մաշկին: Դիմակը հարկավոր է թողնել 15 րոպե:
· Հիանալի միջոց է նաև բանանով դիմակը: Պարզապես հարկավոր է այն տրորել ու խյուս դարձնել, քսել մաշկին և թողնել 10-15 րոպե:
· Խաշած կարտոֆիլը խյուս դարձնել, ավելացնել մի փոքր թթվասեր, լավ խառնել, այնուհետև ստացված զանգվածը քսել մաշկին և թողնել 10 րոպե:
