Անկախության պատրանքը

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որին մասնակցեց 2 միլիոն 56 հազար 758 մարդ, որն ընտրողների ընդհանուր թվի 95.5 տոկոսն էր:

Հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսը՝ 2 միլիոն 42 հազար 627 մարդ այո է ասել անկախությանը։
Անկախության ճանապարհը լի էր դժվարություններով ու բազմաթիվ խոչընդոտներով։ Պատերազմ, հետո պատերազմին հաջորդած ծանր սոցիալական վիճակ։ Հայաստանը տարբեր կենսական նշանակության կապերով կապված էր Ռուսաստանի հետ։ Հայաստանը դե յուրե անկախ էր, բայց Հայաստանի համար կարևոր որոշումը շարունակվում էին լուծվել Ռուսաստանում, կամ ինչպես ժողովուրդն է ասում` Կրեմլի կաբինետում։ Անկախ պետություն լինելով հանդերձ միշտ չէ, որ անկախ է եղել իր որոշումների մեջ։ Նիկոլ Փաշինյանի կառավարման վեց տարիները աչքի ընկան նրանց կողմից անկախության և ինքնիշխանության մասին բարձրագոչ հայտարարություններով, բայց կյանքը ցույց տվեց, որ այս իշխանությունների կառավարման ընթացքում անկախությունը միֆ է, իրականում այս իրավիճակում, երբ Հայաստանի վարչապետը անտրտունջ կատարում է Ադրբեջանի նախագահի ցանկությունները, անկախությունը դարձել է պատրանք։ Ցավալիորեն մենք հասել ենք մի կետի, որ մեր երկրին ու մեր պետականությանը վերաբերվող հարցերը լուծում են գերտերությունները։ Տպավորություն է, որ ստեղծվում, որ Հայաստանը անկախ պետություն լինելով հանդերձ, երբեք անկախ չի եղել։

Share This