Նարնջի հյութի գինը ռեկորդ է սահմանում
Նարնջի հյութի համաշխարհային գինը, վատ բերքատվության եւ հիվանդությունների տարածման պատճառով, հասել է նոր գագաթնակետին հիմնական արտադրող երկրներում, տեղեկացրել է TradingView-ը։
Նյու Յորքի միջմայրցամաքային բորսայում նարնջի հյութի սառեցված խտանյութը թանկացել է մեկ ֆունտը 5,04 դոլարով՝ պատմության մեջ առաջին անգամ գերազանցելով 5 դոլարի նշաձողը, տեղեկացրել է «Ագրոէքսպորտը»։
Վերջին մի քանի շաբաթներին նարնջի հյութի գինը բարձրացել է 16,13 տոկոսով, իսկ վերջին 12 ամիսներին՝ 57,66 տոկոսով։
Գինը բարձրանում է Բրազիլիայում վատ բերքի պատճառով, Բրազիլիային բաժին է ընկնում հյութի համաշխարհային արտադրության ավելի քան 70 տոկոսը։ 2023/24թթ. ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ հյութի գլոբալ արտադրությունը կկրճատվի 3 տոկոսով՝ 1,5 մլն տոննայով, ինչը նվազագույն մեծությունն է 2019/20-ից։
