Դոնբասում խաղաղության հաստատման միակ խոչընդոտը Մոսկվան է

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը հայտարարել է, որ ռուսական իշխանություններն իրենց գործողություններով խոչընդոտում են Դոնբասում կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, գրում էlt.sputniknews.ru-ն։ Այս մասին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Լինկյավինչյուսի խոսքով՝ Զոլոտոյե բնակավայրում զորքերի հետքաշումը զգայուն հարց է։

«Երբ կարծես թե դրական տեղաշարժ է նկատվում, Ռուսաստանի կողմից միանգամից քննադատություններ են հնչում, թե պայմանավորվելն անհնար է։ Այս ամենին, մի կողմից, անհրաժեշտ է վարժվել, մյուս կողմից էլ պետք է ամուր գտնվել»,- ասել է լիտվացի դիվանագետը։

Լինկյավիչուսն ասել է, որ տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտում է Ռուսաստանի դիրքորոշումը, որն իրեն ներկայացնում է չեզոք կողմ, սակայն իրականում այս կոնֆլիկտի ակտիվ կողմ է հանդիսանում։ Լիտվացի դիվանագետը հավելել է, որ ռուսական իշխանությունները, չնայած խոստացել են օգնել կոնֆլիկտի կարգավորման հարցում, ամեն ինչ հակառակն են անում։

Ուկրաինայում 2014 թվականին տեղի ունեցած հեղաշրջումից հետո Լուգանսկն ու Դոնեցկը հայտնել են իրենց անկախության մասին, ինչին դեմ են Ուկրաինայի իշխանությունները՝ դրանում մեղադրելով Ռուսաստանին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )