Ավանեսյանը IBF-ի չեմպիոնի կոչման համար պայքարում պարտվել է Էնիսին

Ռուս բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը պարտվել է ամերիկացի Ջարոն Էնիսին, ով պաշտպանել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Ռիա նովոստին գրում է, որ մենամարտը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա) և ավարտվել է Ավանեսյանի պարտությամբ՝ տեխնիկական նոկաուտով, հինգերորդ ռաունդից հետո։

Էնիսը դարձավ IBF գոտու լիիրավ սեփականատերը։ Նա նախկինում կրում էր աշխարհի ժամանակավոր չեմպիոնի կոչումը։

Share This