bellingcat.com. Ադրբեջանը մտել է Վրաստանի տարածք՝ վերահսկելու Տավուշի հայկական դիրքերը
Բրիտանական bellingcat.com-ում հայ փորձագետների հոդվածը բացատրում է վերջին ամիսներին Տավուշի ուղղությամբ սահմանի լարվածությունը, դիրքային վերադասավորումները, որոնց հետևանքով հայկական բանակն ունեցավ նաև վիրավորներ և զոհեր:Ամեն ինչ սկսվել է այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին: Ադրբեջանի բանակը ներխուժել է Վրաստանի տարածք, զավթել 200 հա տարածք, տեղակայել իր նոր դիրքերը: Դա երևում է արբանյակային լուսանկարում: Սա Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանի եռանկյունին է, հենց այստեղ են Ադրբեջանի նոր դիրքերը՝ դե ֆակտո Վրաստանի տարածքում:
Ադրբեջանի նոր դիրքերից մեկը Բաբաքյար-Պապաքյար կոչվող բլրի վրա է: Այնտեղից հակառակորդը հույս ուներ դիտարկել ու վերահսկել Տավուշի հյուսիսը: Բայց հայկական բանակի օպերատիվ արձագանքն Ադրբեջանին ոչ մի հնարավորություն չի թողել:
Առաջխաղացում 1.5 կմ և հայկական նոր դիրքերն ամրացած են Հայաստան-Ադրբեջան սահմանագլխին: Այս չափազանց կարևորության գործողությունից հետո էր, որ պարգևատրվեց այս ուղղությամբ հայկական զինուժի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը:
Նախկինում հայկական և ադրբեջանական բանակների միջև հեռավորությունը 3-4 կմ էր, հիմա՝ 500 մ: Սա ավելացնում է լարվածությունը:
Վրաստանն առայժմ չի արձագանքել Ադրբեջանի գործողություններին: Վրաստանն ու Ադրբեջանը լուրջ խնդիր ունեն իրենց սահմանի մեկ այլ՝ Դավիթ Գարեջի վանական համալիրի հատվածում: Այստեղ ամռանը նույնիսկ սահմանապահների մասնակցությամբ կոնֆլիկտ էր: Ադրբեջանը փորձում է վրացիների կարևորագույն սրբատեղին իրեն պահել: Վրաստանը փորձում է թույլ չտալ:

