Երբ նայում եմ` ինչպես են մաս-մաս տալիս Հայաստանը, ինձ թվում է՝ իմ մորն են խլում. Գայանե Ասլամազյան

«Իրավունք»-ը զրուցել է դերասանուհի, հաղորդավար ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԻ հետ, ով գտնվելով Միացիալ Նահանգներում, երբեք անտարբեր չի եղել հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ, ավելին՝ այժմյան ներքաղաքական իրավիճակում հաճախ իր սոցցանցային էջերով հանդես է գալիս կոչերով ու առաջարկներով։

«ՍՓՅՈՒՌՔԸ ՇԱՏ ՑԱՎԱԼԻՈՐԵՆ «ՆԻԿՈԼԱՊԱՇՏ Է» ԴԵՌԵՎՍ»

 Տարիներ առաջ դժվար էր պատկերացնելոր մի օր Գայանե Ասլամազյանի հեղինակային հաղորդումներում զրուցակիցները կլինեն ավելի շատ քաղաքական գործիչներըՆրա գրառումները կլինեն ավելի շատ քաղաքականության մասինքան՝ մշակույթիՄի՞շտ եք հետաքրքրված եղել այս ամենովթե՞ երկրին պատուհասած իրավիճակը ստիպեց զբաղվել այս ամենով:

— Այո, ճիշտ եք։ Երբեւէ հետաքրքրված չեմ եղել քաղաքականությամբ ու չէի էլ ցանկանա իմանալ այնքան, որքան այժմ գիտեմ։ Կնախընտրեի մնալ իմ դիրքերում, զբաղվել արվեստով ու առավել զարգացնել այն։ Այս ամենը բոլորիս համար այնքան տհաճ իրավիճակ է, երբ քաղաքականությունն այս վիճակում է գտնվում, եւ քաղաքական գործիչները այնպես են դավաճանում, որ ստիպված սովորական մարդիկ սկսում են զբաղվել քաղաքականությամբ, կարդալ, ուսումնասիրել օրենքներ, լսել տարբեր երկրների ներկայացուցիչների ելույթներ, վերլուծել։ Իհարկե, բոլորը չեն այդպես։ Ես ինքս իմ բնույթով հետաքրքրասեր եմ եւ կարիք ունեմ հաստատումների եւ այդ հաստատումների համար կարիք ունեմ նոր նյութերի, ըստ այդմ շատ եմ ընթերցում, շատ եմ լսում՝ ստեղծելով ինձ համար ընդհանուր պատկեր, որպեսզի հասկանամ, թե ինչ տեղի կունենա։ Ցավոք, ստացվել է այնպես, որ սրտացավ մարդու կյանքի մի մասը անցնում է նման մտորումներով՝ մտքի, սրտի ցավով։ Չգիտեմ՝ ինչպես են անում ուրիշները, սակայն ես քնում ու արթնանում եմ Հայաստանի հետ կապված մտահոգությամբ՝ ընթերցում եմ, դիտում եմ ու անհանգստանում, որ ցավով են ապրում իմ հայրենակիցները։ Ես շատ կցանկանայի, որ մենք կարողանայինք վերադառնալ մեր հին կյանքին։ Այս ընթացքում շատ ծանոթների կորցրի, որի համար չեմ ափսոսում, բայց միաժամանակ ձեռք բերեցի նոր ընկերներ եւ շատ ուրախ եմ, որ նրանք իմ ընկերներն են։

— 2018 թվականին շատ ակտիվ մասնակցություն ուներ Սփյուռքը Հայաստանում տեղի ունեցողինայսօր Դուք լինելով ՀՀ սահմաններից դուրսինչպե՞ս կգնահատեք առկա տրամադրություններըԿա՞ զղջում ու ափսոսանք:

— Սփյուռքը շատ ցավալիորեն «նիկոլապաշտ է» դեռեւս, բայց ես չեմ մեղադրում մարդկանց, քանի որ նախ հեռվում են գտնվում եւ հետո ինֆորմացիա են ստանում մի հեռուստաալիքից, որը ստեր է տարածում: Նիկոլին հարող անհատներն էլ այն տարածում են, որտեղ տրվում է կարճ ու անորակ ինֆորմացիաներ, իսկ մարդիկ չեն էլ ցանկանում ավելի խորանալ, կարդալ ու կազմել իրենց կարծիքը։ Լսում են այն, ինչ մատուցվում է, եւ երբ փաստեր ես ներկայացնում, չեն ցանկանում հավատալ այդ փաստերին ու այլեւս չեն ցանկանում շարունակել, լսել, մնալով իրենց կարծիքին։ Ցավում եմ, որ այդպես է ու անգամ մինչեւ հիմա է այդպես: Բայց, կրկնում եմ՝ չեմ մեղադրում այդ մարդկանց, որովհետեւ տեսնում եմ, որ անգամ այն մարդիկ, որոնց բնակավայրերը գտնվում են անմիջական վտանգի տակ, շարունակում են Նիկոլին հավատալ։ Այս դեպքում՝ ինչպե՞ս մեղադրեմ այն մարդկանց, ովքեր գտնվում են օվկիանոսից այն կողմ եւ կտրված են իրականությունից։

«ԱՌԱՆՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՆ Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ԻՐ ԵՐԳԵՐՈՎ ԿԱՄ ԴԵՐԵՐՈՎ»

 Շատ արվեստագետներմշակութային գործիչներովքեր արտագաղթել են Հայաստանից եւ շարունակում են իրենց գործունեությունը այլ երկրներումդրա համար մեղադրում էին նախկին իշխանություններինԱյսօրերբ արդեն վեց տարի է իշխանության է իրենց սատարած քաղաքական ուժըինչո՞ւ չեն վերադառնումԻ վերջոե՞րբ են եղել անկեղծ՝ քննադատելո՞ւցթե՞ սատարելուց:

— Կարծում եմ՝ երբեւէ անկեղծ չեն եղել։ Մեղադրել կամ սատարել են՝ ելնելով միայն եւ միայն իրենց ֆինանսական խնդիրներից, որովհետեւ կան բաներ, որոնց մասին լռել չես կարող։ Ինձ համար հայրենիք կորցնելուց առավել ոչինչ չկա։ Այո, ես ունեմ ֆինանսական խնդիրներ, քանի որ մարդիկ, ովքեր նիկոլական չեն, չեն ցանկանում տեսնել կամ գործարք անել այն մարդկանց հետ, ովքեր հականիկոլական են: Բայց, միեւնույնն է, ես չեմ ընկալում այդ լռություը։ Որտեղ էլ որ գտնվես, պետք է հայ մնաս։ Ես չեմ ընդունում, երբ Հայաստանի հայությունը մեղադրում է Սփուռքին՝ ասելով, որ հեռվում եք ապրում, իրավունք չունեք ելույթներ ունենալ, ցանկանում եք օգնել՝ եկեք Հայաստան: Ի վերջո, այստեղ շատ քիչ մարդ կա, որ դեմ է խոսում, բայց նաեւ տեսանք, որ Հայաստանում ապրողներն էլ երկու անգամ սատարեցին Նիկոլին եւ նույնիսկ չեն ցանկանում դուրս գալ պայքարի։

— Ի տարբերություն Ձեզոր վաղուց շատ ուղիղ ու անկեղծհամարձակ ներկայացնում եք Ձեր գնահատականներըմտավորականներից շատերը վախենում են իրենց խոսքը ասել ներկա իրավիճակի մասինԱյսքան ողբերգությունից հետո՝ որեւէ բացատրություն ունի՞ կրկին լռելը:

— Աննկարագրելի զարմանք է առաջացնում ինձ մոտ այդ մարդկանց լռությունը։ Ես չեմ մեղադրում ոչ ոքի, սակայն չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես Հայաստանում ապրող երգիչ-երգչուհիների, դերասանների եւ այլոց, այնպես էլ Սփյուռքում ապրող մտավորականների լռությունը: Թեեւ չեմ մեղադրում, փորձում եմ բացատրություն տալ, որ ինչ-որ չափով կախում ունեն հայ հասարակությունից եւ չեն ցանկանում սահմանափակել իրենց ֆինանսական հնարավորությունները։ Առանց արմատ, առանց պատմության մարդն ո՞ւմ է պետք իր երգերով կամ դերերով։ Չեմ ցանկանա գնահատական տալ, ես կխոսեմ միայն իմ մասին ու կասեմ՝ եթե լինեի Հայաստանում, հաստատ կհայտնվեի Արմեն Աշոտյանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի կողքին, եւ Ռուբեն Մելիքյանը ստիպված կլիներ նաեւ ինձ համար էլ պայքարել։ Ես չեմ սիրում անարդարություն, չեմ սիրում անհայրենիք երեւույթներին, իսկ մենք նրանց տեսնում ենք մեր երկրի ղեկավար կազմում։ Ինձ հիմա, բացի Հայաստանի վիճակից, ոչինչ չի հուզում։ Ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ երգ է գրել, ինչ տեսահոլովակ է նկարահանել։ Ինձ հուզում է կիրանցին, ով իր տունն է լքում, ինձ հուզում է արցախցին, ում բռնի կերպով հանեցին Արցախից, բերեցին Հայաստան եւ ոչ մի աջակցություն չեն ցուցաբերում։ Ինձ սա՛ է հիմա հուզում։

Share This