Մասնագետը հերքել է ամենատարածված «միֆերը» գաստրիտի մասին

Գաստրիտը կարող է չուղեկցվել ցավով և միշտ չէ, որ հանգեցնում է խոցի առաջացման։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Սուխորուկովան՝ անդրադառնալով այս հիվանդության վերաբերյալ ամենատարածված միֆերին։

Մասնագետի խոսքով՝ գաստրիտի ժամանակ միշտ չէ, որ ուժեղ ցավեր են ի հայտ գալիս։ Բացի այդ, գաստրիտը միշտ չէ, որ հանգեցնում է քաղցկեղի կամ խոցերի առաջացմանը: Այնուամենայնիվ, նման հավանականությունը բացառված չէ, ուստի ցանկացած տագնապալի ախտանշանի դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։

Բժիշկը նախազգուշացրել է, որ բուժման բացակայությունը կարող է հանգեցնել պերիտոնիտի և ներքին արյունահոսության, ինչը կարող է շատ վտանգավոր լինել։

Սուխորուկովան նաև հավելել է, որ այս հիվանդության դեպքում սննդակարգի հիմնական բաղադրիչ են համարվում ապուրները, մինչդեռ իրականում գաստրիտով հիվանդներն առաջին հերթին պետք է խուսափեն թթու, կծու, դառը և չափազանց տաք ուտեստներից, ինչպես նաև հրաժարվեն գազավորված ըմպելիքներից։

Share This