Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Չասով Յարի մոտ գտնվող Կալինին գյուղի մեծ մասը. Bild (MAP)

Ռուսական զորքերը գրավել են Չասով Յարից հյուսիս գտնվող ջրանցքը և Կալինինա գյուղի մեծ մասը: Այս փաստը հաստատել է նաեւ Bild-ը:

Ըստ լրատվամիջոցի, ջրանցքի տարածքում ուկրաինական զինված ուժերն ունեին «հարյուրավեր մետրերով խրամատներ», սակայն դրանցում քիչ մարդ կա, ինչի պատճառով էլ Ռուսաստանի զինված ուժերը, «առանց գետնի վրա որևէ դիմադրության», հաղթահարեցին խոչընդոտները։ Այս վերջին պնդումը իրականության խեղաթյուրում է: Չասով Յարի հյուսիսային արվարձան հանդիսացող Կալինինայի ուղղությամբ ռուսական ուժերը տեւական ժամանակ համառ հարձակողական մարտերի մեջ էին, եւ չէին կարողանում առաջ շարժվել: Դա վկալում է, որ այստեղ ուկրաինական կողմն ուներ լուրջ պաշտպանություն, այլ´ ոչ թե «դատարկ խրամատներ»:

«Ոչ մի ուկրաինական զորք խրամատներում, ոչ մի փոքր կրակոց, ոչ մի ական»,- գրում է վերլուծաբանը։

Բացի այդ, Bild-ը նաեւ հաստատում է, որ ռուսական զորքերը գրավել են նաեւ Օչերետինոյի հատվածում գտնվող Սոկոլ բնակավայրը, որտեղ ուկրաինական բանակը ամուր պաշտպանական հենակետ էր հիմնել:

Российские войска взяли под контроль большую часть поселка Калинина у Часов Яра (КАРТА) | Русская весна
Share This