M6 ՄԱՅՐՈՒՂՈՒՄ ՀԵՂՈՒԿ ԳԱԶՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ Է ԿՈՂՇՐՋՎԵԼ․ Ո՞Վ Է ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ

Երեկ կեսօրին` 16.10.2026թ.- ին Ալավերդուց Վանաձոր գնալիս հանդիպեցինք նման պատկերի, վերադառնալիս, արդեն մոտ ժ.17:30- ին նույն վիճակն էր: Կողաշրջման պատճառը շրջադարձում արագությունը չիջեցնելն է։

 

Բեռնատարը հեղուկ գազով բեռնված վիճակում է:

 

Հանրապետական մայրուղի M6-ի Ալավերդի Վանաձոր հատվածը վերահսկվում է միայն պարեկների կողմից, այս հատվածում չկան ոչ մի տեսահսկող խցիկներ։

Ֆուրերը և հեղուկ գազ տեղափոխող մեքենաները նշված ճանապարհին մշտապես ընթանում են մեծ արագությամբ, արագությունը չեն իջեցնում ոչ բազմաթիվ շրջադարձերում, ոչ էլ այդ հատվածում գտնվող թունելների միջով անցնելիս։

Սա վերջին տարում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարի երկրորդ կողաշրջումն է։

 

Շրջիկ պարեկների կողմից ֆուրերի և հեղուկ գազ տեղափոխող բեռնատարների նկատմամբ փաստացի հսկողություն չկա:

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն – Police of the RA Ministry of Internal Affairs և

Պարեկային ծառայություն`

ես չգիտեմ դուք ինչով եք զբաղվում, բայց տեղյակ եղեք, որ բացի մարդատար ավտոմեքենաներին, որոնց տուգանելով պլան եք կատարում, ՀՀ հանրապետական M6 մայրուղով մեծ արագությամբ գիշեր-ցերեկ անցնում են նաև մեծ քանակի տարատեսակ բեռնատարներ, որոնց նկատմամբ Ձեր կողմից հսկողություն փաստացի չի իրականացվում։

Share This