ԱՄՆ-ն Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ՊՆ-ների խնդրանքով խորհրդատուներ է ուղարկում այդ երկրներ

ԱՄՆ-ն Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բալկանների երկրների պաշտպանության  նախարարությունների խնդրանքով խորհրդատուներ է ուղարկում այդ երկրներ։ Այս մասին գրում է www.intelligenceonline.com կայքը։

«Գաղափարն այն է, որ այդ կառույցներն ավելի համատեղելի լինեն ամերիկյան ուժերի հետ և հեռանան ռուսական մոդելից»,- գրել է կայքը։

www.intelligenceonline.com-ը նյութը վերնագրել է՝ «Վաշինգտոնն իր ձեռքն է վերցնում այն երկրների  պաշտպանության նախարարությունների ղեկավարումը, որոնք ցանկանում են դուրս գալ Մոսկվայի ուղեծրից»։

Share This