ԵՄ առաքելության անդամներն այցելել են Սև լիճ
Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը երեկ Գորիսում հանդիպել է առաքելության աշխատակիցների հետ։
Առաքելության X-ի էջը տեղեկացնում է՝ թիմը եղել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Սև լճի մոտ։ Մինչ օրս առաքելությունն (EUMA) իրականացրել է ավելի քան 2300 պարեկություն:
