«Նա վախենում է». Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու մոտ է. այստեղ մեծ թվով ոստիկաններ կան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը օրն սկսեց Սուրբ Աննա եկեղեցու բակից: Այստեղ մեծ թվով ոստիկաններ են բերվել:
Եկեղեցու մոտ լրագրողների հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձ արել է իր հետ հանդիպելու, նա բացասական պատասխան տվեց. «Չի կարող լինել, նա վախենում է»:
Սրբազանը խոսեց նաեւ մեղադրանքների մասին, որ Տավուշում եւ Լոռիում աղետ է, զոհեր կան, իսկ ինքը երեկ հանրահավաք էր կազմակերպել, երգ-երաժշտություն էր հնչում. «Մինչեւ կառավարկան ամառանոցների մոտ հավաքվելը տեղյակ չենք եղել զոհերի մասին, այն պահին, երբ իմացել ենք, ուղղակի կանգնեցրել ենք այն տիպի գործողությունները, որոնք կատարում էինք:
Մենք պետք է ճնշում գործադրենք, չթողնենք իրենց որևէ հնարավորություն՝ աշխատանքի գալու, որովհետև նրանք աշխատանք չունեն, վաղուց ազատված են էդ գործից, պատասխանատվություն չեն կրում ոչ մի բանի համար։ Ե՛վ բարոյապես, և՛ իրավապես ամբողջությամբ ինքնազրկել են իրենց՝ լինելու այն պաաշտոնյաները, որոնց դուք վարձել եք։ Իրենց բառերն եմ ասում․ դուք վարձել եք իրենց, ժողովո՛ւրդ, և այդ վարձի գինն իրենք պետք է վճարեն»,- հայտարարել էր նա:
